Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Հայրենիքի ավետարանը

Հայրենիքի ավետարանը
04.04.2023 | 21:49

Այս չարագույժ ժխորի մեջ սատանայի ձայնը առավել լսելի է, քան Աստծոնը: Եթե հիմա մի իրավ փրկիչ կամ մարգարե հայտնվի, քկարկոծեն ու կսպանեն նրան:
Դավաճանները, մատնիչներն ու բախտախնդիրներն այնքան բարձր են աղաղակում, որ գրեթե խլանում է հայրենապահ, անձնվեր որդիների խոսքը: Սրանց թուքումուր են տալիս, պախարակում ու դատապարտում: Ծանրագույն օրեր են շիտակ հայրենասերների համար. նրանք փոքրաթիվ են մեծաքանակ հայրենուրացների կողքին:
Երկիրը հանձնված է թշնամու եւ օտարների ողորմածությանը: Երկիրը խաղատուն են սարքել՝ ով որքան կշահի:
Ջանում են մեզ օտարել մեզնից: Ազնիվ հայը Հայոց երկրում նսեմացվում ու վտարակի է վերածվում:
Հայրենիքը արհամարհվում ու գանակոծվում է, տրորվում թշնամահաճո իշխանության ու նրա ջատագովների ոտքերի տակ…
Այս ամենը վախճանաբանական նշաններ են: Այնուհանդերձ, ներկա եղելությունների մեջ ամենահզորը Հայրենիքն է, քանի որ Նա պարգեւ է Աստծուց՝ երկրային արքայության օրինակը մեր աշխարհում: Աստվածայինի դեմ անզոր են բոլոր չարամիտ ուժերը: Անվերապահ, սահմանված վախճան սպասում է միայն իշխանություններին ու նրանց շահառու սպասարկուներին, ովքեր սրիկայաբար պայքարի մեջ մտան ընդդեմ հայրենյաց:
Աստծո ավետարանի հետ կա նաեւ Հայրենիքի ավետարանը. նրա առաջին պատվիրանն է՝ խոնարհ ծառա եղիր քո բնօրրանին, այլապես դժոխքի բաժին կդառնաս:

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2615

Մեկնաբանություններ